Հուլիսի 28-31-ը ՀՀ-ում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպք
Իրավունք
11:40 31/07/2017
Հայաստան

Հուլիսի 28-31-ը ՀՀ-ում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը:

Արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 2-ական դեպք: Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, ապօրինի ծառահատման 5, անձի առևանգման, շորթման, խուլիգանության 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և յուրացման կամ վատնման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Placeholder
Հուլիսի 28-31-ը ՀՀ-ում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպք