Սամվել Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
09:34 31/07/2017
Աշխարհ

Սամվել Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է մրցելույթները Եվրոպայի առաջնությունում: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, նախօրեին  Հայաստանի հաշվարկին երրորդ բրոնզե մեդալը բերել է  54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սամվելը 7:0 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Ցվետան Սիրաշկիին:

Բոսնիա և Հերցեգովինայում, ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներն ընդհանուր առմամբ նվաճել են երեք բրոնզե մեդալ:

Placeholder
Սամվել Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում