«Համախմբում» կուսակցությունը դադար է վերցրել. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:37 01/08/2017
Հայաստան

«Համախմբում» կուսակցությունը դադար է վերցրել. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «ԱԺ այս ընտրություններից հետո արտախորհրդարանական ուժերը հայտարարեցին, որ լուսանցքում չեն մնա և  իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցի մասին կհայտնեն։ Ըստ վերլուծաբանների՝ աշնանը քաղաքական դաշտը բավականին ակտիվ կլինի»։

«Իրավունք»-ը փորձել է «Համախմբում» կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանից ճշտել, թե արդյոք այդ ակտիվությունը վերաբերում է ԱԺ-ի այս ընտրություններում անհրաժեշտը շեմը չհաղթահարած ուժերին, ով  նշել է, որ այս  պահին, կարելի է ասել, որ որոշակի դադար են վերցրել։

«Հետագա քայլերի մասին, երբ կոնկրետ որոշում կայացնենք, լրացուցիչ կտեղեկացնենք»-ասել է վերջինս։

Placeholder
«Համախմբում» կուսակցությունը դադար է վերցրել. «Իրավունք»