ՀՎԿ-ն կարծես թե մնաս բարով է ասել քաղաքականությանը. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:44 01/08/2017
Հայաստան

ՀՎԿ-ն կարծես թե մնաս բարով է ասել քաղաքականությանը. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները, կարծես թե մնաս բարով են ասել քաղաքականությանը։ Խորհրդարանի ընտրություններում ՀՎԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կանխատեսման չիրականացումից հետո ՀՎԿ-ի անդամները իրենց գործունեությունը այլ դաշտերում շարունակեցին։

ՀՎԿ-ի երկու փոխնախագահները նշանակվեցին ռեկտորներ. Հեղինե Բիշարյանը՝ Եվրոպական ակադեմիայի, Մհեր Շահգելդյանը՝  ՀԱՊԿ-ի և Եվրազէս ակադեմիայի։
ՀՎԿ-ի մյուս փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի և պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրենն է»։

«Հենց ինչ-որ բան որոշենք հայտարարությամբ կտեղեկացնենք»,- նշել է կուսակիցներից մեկը՝ նկատի ունենալով աշնանը քաղաքական՝  իրենց հավանական ակտիվությունը։

Placeholder
ՀՎԿ-ն կարծես թե մնաս բարով է ասել քաղաքականությանը. «Իրավունք»