Ծխելու դեմ պայքարի  ռազմավարությունը կարժանանա կառավարության հավանությանը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 01/08/2017
Հայաստան

Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը կարժանանա կառավարության հավանությանը. «Ժողովուրդ»

Օգոստոսի 3-ին կայանալիք կառավարության նիստում  հավանության կարժանանա  ծխելու դեմ պայքարի  ռազմավարությունը:  Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի  այս առաջարկը բուռն  քննարկումների առիթ էր դարձել, քանի որ նախարարն առաջարկել էր  հանրային վայրերում արգելել ծխելը, իսկ արգելված հանրային վայրերում ծխելը  թույլատրելու դեպքում  10.000 դոլարով կտուգանվի   տարածքի սեփականատերը: 

Նախագծով՝  2017-2020 թվականների համար  կառավարությունը կանխատեսում է  տարեկան 1.5-2  տոկոսով  նվազեցնել  ծխախոտի օգտագործման տարածվածությունը, 15 և բարձր տարիքի  տղամարդկանց  շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության  ընթացիկ ցուցանիշի  հարաբերական  կրճատում ապահովել  մինչև 10 տոկոսով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը կարժանանա կառավարության հավանությանը. «Ժողովուրդ»