Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում
Քաղաքական
14:17 01/08/2017
Աշխարհ

Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԶՄԼ-ներում հայտնված տեղեկատվությանն այն մասին, թե Պենտագոնը և ԱՄՆ պետքարտուղարությունը մշակել են Ուկրաինային հակատանկային հրթիռներ և այլ սպառազինություն մատակարարելու  ծրագիր:

«Աշխարհաքաղաքական դատողությունը դժվար թե  մեկնաբանության առիթ պետք է դառնա: Մեր դիրքորոշումը հայտնի է»,- life.ru-ի հաղորդմամբ՝ նշել է Պեսկովը:

Կրեմլում կարծում են, որ երկրները, որոնք հավակնում են ուկրաինական հակամարտության կարգավորման գործում դերակատարում ունենալ, պետք է խուսափեն քայլերից, որոնք կարող են լարվածության նոր փուլ հրահրել Դոնբասում:

Ավելի վաղ  The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պետքարտուղարությունն ու Պենտագոնը սպասում են Սպիտակ տան հավանության իրենց ծրագրին: 

Այստեղ պիտի հիշել, որ Կրեմլը ընդամենը բիզնես-պլան է համարում Ադրբեջանին իր կողմից զենք վաճառելը, այն դեպքում, երբ ինքն էլ հավակնում է  տարածաշրջանում «հակամարտության կարգավորման գործում դերակատարում ունենալ»:

Ու բողոքում է ԱՄՆ կողմից Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը այն դեպքում, երբ բազմիցս հայտարարել է թե ՌԴ -ն չի պատերազմում ՈՒկրաինայի հետ:

Այսպիսով՝ առնվազն քաղաքական լկտիություն կարելի է անվանել ՌԴ և նման վարքը, և հայտարարությունները:

Placeholder
Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում