Գրքասերների 70 տոկոսը երիտասարդներ են
Մշակույթ
15:01 01/08/2017
Հայաստան

Գրքասերների 70 տոկոսը երիտասարդներ են

«Հայաստանում կա ընթերցող, ուղղակի ընթերցանության մասշտաբները մեզ չեն գոհացնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա խոսքով, եթե տարեկան Հայաստանում տպագրվում է 2000 անուն գիրք, եթե դրանցից բազմաթիվ գրքեր հասնում են գրադարաններ, գրախանութներում անգամ որոշները 100-ից ավելի տպաքանակի սպառում են ունենում,  ցույց է տալիս, որ ընթերցող կա:

«Իհարկե, չեն կարդում այն տեմպերով, որ երազում ենք, ուզում ենք, ինչը կապված է մեր երկրում արժեհամակարգի, սոցիալ հոգեբանական, բարոյական մթնոլորտի հետ, բայց վիճակը ներկայացնել սարսափելի, որ գործ ունենք ընդհանրապես չկարդացող սերնդի հետ, թյուր պատկերացում է:
Այսօր գրադարան հաճախողների, գրախանութից գիրք ձեռք բերողների մոտ 70 տոկոսը երիտասարդներ են՝ 18-35 տարեկանները»,- նշեց գրականագետը:

Ա. Նիկողոսյանի խոսքով, ամենից շատ կարդում են համաշխարհային գրականություն:

«Եթե ժամանակակից գրողների դեպքում ունենք ներկայացման, գովազդի, հավելյալ տեղեկույթի կարիք, որպեսզի ընթերցողը մղվի այդ գրականությունը, միջազգային գրականությունն արդեն գովազդված է, արժևորված է ներկայանում ընթերցողին»,- ասաց գրականագետը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում գիրքը կէժանանա, երբ որ սկսեն շատ առնել գիրք:

Placeholder
Գրքասերների 70 տոկոսը երիտասարդներ են