Արա Աբրահամյանը վերադառնո՞ւմ է.«Իրավունք»
Օրվա մամուլ
09:30 02/08/2017
Հայաստան

Արա Աբրահամյանը վերադառնո՞ւմ է.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է՝ «Նախորդ տարի հոկտեմբերին  Հայաստանում տեղի ունեցավ  Եվրասիական տնտեսական ֆորումը, որի նպատակն էր կարևորել  Հայաստանը որպես ներդրումային երկիր,  զարգացնել կապեր՝ Եվրասիական տնտեսական միության գործարար համայքնների և ԵՏՄ անդամ երկրների  իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ երկրների ու ինտեգրացիոն ասոցիացիաների  միջև»:

Նախաձեռնողը ՌԴ հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանն էր:

«Իրավունքը» Արա Աբրահամյանի եղբորից՝  Սերգեյ Աբրահամյանից տեղեկացել է, որ այս տարի հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենա ֆորումի 2-րդ համաժողովը: ...Սերգեյ Աբրահամյանից թերթը հետաքրքրվել է՝ Արա Աբրահամյանը տնտեսական ծրագրեր Հայաստանում  իրագործելու է, թե ոչ:

«Որքանով տեղյակ եմ, Արա Աբրահամյանը տնտեսական մի ծրագիր ունի:  Խոսքը ռուսական ընկերությունների  ներդրումների մասին է:  Սեպտեմբերին ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Սերգեյ Աբրահամյանը:

Placeholder
Արա Աբրահամյանը վերադառնո՞ւմ է.«Իրավունք»