Նարինե Շահբազյան. «Յոթ մեդալը վատ ցուցանիշ չէ»
Սպորտ
13:44 02/08/2017
Հայաստան

Նարինե Շահբազյան. «Յոթ մեդալը վատ ցուցանիշ չէ»

Կոտ դ՝ Իվուարում անցկացված Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանը ձյուդո և ըմբշամարտ մարզաձևերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ:

Վերադառնալուց հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է.

«Հայաստանը 56 երկրների պայքարում, կարելի է ասել, լավ մասնակցեց: Մեդալների որակի և քանակի առումով կարող էինք ավելին ունենալ, սակայն մրցավարությունը որոշ դեպքերում խանգարեց: Հաջողություն է աթլետիկայից եռացատկում և 400 մետր վազքում եզրափակչի երկու մասնակից ունենալը, մեր հեծանվորդի զբաղեցրած 8-րդ տեղը նույնպես  մասնագետները բարձր են գնահատում»:

Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցում էր երրորդ անգամ:

Placeholder
Նարինե Շահբազյան. «Յոթ մեդալը վատ ցուցանիշ չէ»