Ռուսաստանը չի թողել երկիր մտնի Թուրքիայից բերված 94 տոննա ծիրանը
Տնտեսություն
15:34 02/08/2017
Աշխարհ

Ռուսաստանը չի թողել երկիր մտնի Թուրքիայից բերված 94 տոննա ծիրանը

Ռոսսելխոզնադզորը Թուրքիայից Նովոռոսիյսկի նավահանգիստ հասած 94 տոննա ծիրանը հետ է ուղարկել,- այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ ստուգման ժամանակ մրգի խմբաքանակի մեջ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսը, որը Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտ է: Գերատեսչությունում ընդգծել են, որ ծիրանի բեռի մուտքը Ռուսաստան արգելվել է՝  երկրի տարածքում դրա տարածումը կանխելու նպատակով:

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը Վլադիվոստակի նավահանգստում հայտնաբերել է 38 տոննա ներմուծված թունավոր պտուղ։

Placeholder
Ռուսաստանը չի թողել երկիր մտնի Թուրքիայից բերված 94 տոննա ծիրանը