Դամասկոսի ազգային թանգարանը կրկին բաց է այցելության համար
Մշակույթ
09:48 02/08/2017
Աշխարհ

Դամասկոսի ազգային թանգարանը կրկին բաց է այցելության համար

Դամասկոսի ազգային թանգարանը նորից բացել է իր դռները այցելուների առջև՝  ի շնորհիվ Արևելյան Հուտա շրջանում լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է թանգարանի փոխտնօրեն Ջեհա Օբուկահլյան:

Նրա խոսքով, պատերազմի պատճառով պատմական համալիրը մի քանի տարի փակ է եղել, աշխատակիցները վախեցել են կրակոցներից, նաև ահաբեկիչներից, ովքեր որպես այցելուներ կարող էին մտնել թանգարան, գողանալ ցուցանմուշները:
 
«Այս այգին արկակոծվում էր: Մենք փրկել ենք ցուցանմուշները՝ թաքցնելով դրանք: Մենք շատ էինք վախենում հրդեհից, բայց ամեն ինչ անցել է:  Հիմա հանգիստ է»,- ասել է նա:

Կան ցուցանմուշներ, որոնք եթե հայտնվեին ահաբեկիչների ձեռքում, սև շուկայում կարող էին վաճառել մի քանի հարյուր, հազար դոլարով:

Թանգարանի աշխատակիցն ասել է, որ թանգարանը սպասում է  հարմար առիթի, որպեսզի մեծ ցուցահանդես բացի՝  ներկայացնելով սիրիական տարբեր թանգարաններից փրկված պատմական արժեքները:

Placeholder
Դամասկոսի ազգային թանգարանը կրկին բաց է այցելության համար