Նիկոլայ Պատրուշևի որդին 22 միլիոն ռուբլով  գնել է «Գազպրոմի» բաժնետոմսերը
Տնտեսություն
12:16 02/08/2017
Աշխարհ

Նիկոլայ Պատրուշևի որդին 22 միլիոն ռուբլով գնել է «Գազպրոմի» բաժնետոմսերը

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի որդին «Գազպրոմում» ավելացրել է իր բաժնետոմսերը՝ գնելով շուրջ 22 միլիոն ռուբլու բաժնետոմս: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ  «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի անդամ և Ռոսսելխոզբանկի  խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեևն ավելացրել է իր մասնաբաժինը՝ 0,000272161%-ից 0,001012524%: Պատրուշևի բաժնետոմսերի փոփոխությունը տեղի է ունեցել հուլիսի 18-ին:

Ընկերությունում նախորդ տարի աշխատելու արդյունքներով Պատրուշևը պետք է ստանար նվազագույնը 25,5 միլիո ռուբլի որպես վարձատրություն:

tvrain.ru-ն գրում է, որ նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Դ. Պատրուշևը դարձել է «Գազպրոմ»-ի բաժնետեր՝ անցած ամառ գնելով շուրջ 6,76 միլիոն ռուբլու բաժնետոմս:

Placeholder
Նիկոլայ Պատրուշևի որդին 22 միլիոն ռուբլով գնել է «Գազպրոմի» բաժնետոմսերը