«Եվրատեսիլ»-ի կանոնակարգերում փոփոխություններ են կատարվել
Մշակույթ
10:07 02/08/2017
Աշխարհ

«Եվրատեսիլ»-ի կանոնակարգերում փոփոխություններ են կատարվել

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները միջոցառման անցկացման կանոնակարգերում որոշ փոփոխություններ են կատարել: Գազետա.ռու կայքը գրում է, որ փոփոխությունները կապված են այս տարի մրցույթի շուրջ առաջացած վեճի հետ. ՌԴ-ն ցանկացել էր մրցույթն ընդունող երկիր՝ Ուկրաինա, ուղարկել երգչուհի Յուլյա Սամոյլովային, ում մուտքն այդ երկիր արգելված է եղել:

Մրցույթի պաշտոնական կայքում  հրապարակված հաղորդագրության համաձայն, «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը Կիևում  ստվերվեց մի քանի ոչ ցանկալի միջադեպերով, որոնցից շատերի պատճառով հնարավոր էր մրցույթը տեղափոխվեր Ուկրաինայից:  ԵՀՄ-ից ընդգծում են, որ «ամենատհաճ  խնդիրը» ռուս երգչուհու մուտքի արգելքն էր Ուկրաինա, քանի որ նա արդեն այցելել էր Ղրիմ:

ԵՀՄ –ից այտնում են, որ մի քանի փոփոխություններ են կատարել մրցույթի կանոնոնակարգերում: Նոր կանոնների համաձայն, ազգային հեռարձակողն այժմ չպետք է իր պատվիրակության կազմում ներառի անձանց, որոնց մուտքը տվյալ երկիր արգելված է: Փոփոխություններ կան նաև նախապատրաստական ժամանակացույցում. այժմ  Եվրոպական հեռարձակողների միությունն իրավունք է վերապահում իրեն որևէ ուշացման պարագայում մրցույթի կազմակերպման իրավունքը փոխանցել այլ հեռարձակողի:
 

Placeholder
«Եվրատեսիլ»-ի կանոնակարգերում փոփոխություններ են կատարվել