ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի
Իրավունք
10:50 02/08/2017
Աշխարհ

ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի

ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստոֆեր Ռեյին Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրենի  պաշտոնում: Ինտերֆաքսի հաղորդմամբ, քվեարկության արդյունքների համաձայն,  92 սենատոր կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, երկուսը՝ «դեմ»:

Քրիստոֆեր Ռեյն այս պաշտոնում փոխարինում է Ջեյմս Քոմին, ով աշխատանքից ազատվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  կողմից:

50-ամյա իրավաբան և քաղաքական գործիչ Ռեյի թեկնածությունն առաջարկվել էր Թրամփի կողմից 2017-ի գարնանը: Հուլիսին նրա թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից

Placeholder
ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի