Մեզ վարակել է  ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:36 03/08/2017
Հայաստան

Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը խմբագրականում գրում է. «Ես չեմ կարող ասածս զուտ գիտականորեն  հիմնավորել,  բայց ինձ թվում է՝  մարդու հաջողակ,  պահանջված և ինքնաբավ  լինելու կարևոր  նախապայմաններից մեկն է  կարողանալ ուշադրությունը  կենտրոնացնել այն գործի վրա,  որն այս պահին անում է: Պարտադիր չէ, որ դա լինի մտավոր  գործունեություն՝ ասենք,  գրքի ընթերցանություն (դրան դեռ կանդրադառնանք):  Կան շատ ավելի պարզ, կենցաղային բաներ: Եթե դուք ուտում եք, կենտրոնանալով ձեր կերակուրի վրա,  ապա դա ավելի շատ կնպաստի ձեր առողջությանը, քան «անջատվա», առանց հասկանալու  և ծամելու ինչ-որ ուտելիքներ  կուլ տալը: Պատահական չէ, որ ցանկացած կրոնի հետևորդներ աղոթում են ուտելուց առաջ և  մասնավորապես շնորհակալություն են հայտնում Աստծուն՝  իր բարիքների համար:

Բայց արդյո՞ք կենտրոնացում չի պահանջում  ցանկացած գործ՝  ճաշ պատրաստելը, աման լվանալը,  ընկերների հետ շփվելը, ցախ կոտրելը, ծառ ջրելը, ֆիլմ նայելը, քայլելը, շնչելը: Էլ չասած մասնագիտական պարտականությունների մասին: ...Ինչն է մեզ խանգարում կենտրոնանալ տվյալ գործի վրա:  Իհարկե տարբեր «արտաքին» և «ներքին» հանգամանքներ:  Բայց այսօր հատկապես համացանցը:  Մեզ վարակել է  ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը. «Առավոտ»