«Մեղրի ազատ տնտեսական գոտու» ստեղծումը պետք է դիտարկել տարածքային զարգացման կոնտեքստում. փոխնախարար
Տնտեսություն
15:34 03/08/2017
Հայաստան

«Մեղրի ազատ տնտեսական գոտու» ստեղծումը պետք է դիտարկել տարածքային զարգացման կոնտեքստում. փոխնախարար

Կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ եռամսյա ժամկետում համապատասխան աշխատանքներ կիրականցվեն, որոնք ուղղված են լինելու գործադիր մարմնի ձևավորվմանը, կառույցի գրանցմանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Փուլային առումով նախատեսվում է, որ իրականացվի տարածքի հետ կապված աշխատանքները և հետագայում, երբ արդեն գոտին, ֆիզիկական ենթակառուցվածքներն ամբողջությամբ ձևավորված կլինի, կիրականացվի համապատասխան արտոնության տրամադրում, կազմակերպությունների ներգրավման գործընթացը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ սա պետք է դիտարկել տարածքային զարգացման կոնտեքստում, հատկապես Սյունիքի տարածաշրջանում տնտեսական ակտիվությանը նպաստելու կոնտեքստում:

Գ.Մելքոնյանի խոսքով, վերջին տարիներին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո արևմտյան երկրների կողմից հետաքրքրության ալիք կա դեպի այդ երկիր՝ բիզնես, ներդրումային ծրագրեր իրականացնելու առումով:

«Այս կոնտեքստում Հայաստանը փորձում է դրական միջավայր ստեղծել, որպեսզի ընկերությունները, տեղակայվելով այստեղ, աշխատեն Իրանի հետ»,-ասաց փոխնախարարը:
 

Placeholder
«Մեղրի ազատ տնտեսական գոտու» ստեղծումը պետք է դիտարկել տարածքային զարգացման կոնտեքստում. փոխնախարար