«Նոր սկզբի հրաշալի ավարտ». Մխիթարյան
Սպորտ
11:11 03/08/2017
Աշխարհ

«Նոր սկզբի հրաշալի ավարտ». Մխիթարյան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Դուբլինի «Ավիվա» ստադիոնում ընկերական խաղ է անցկացրել իտալական «Սամպդորիայի» հետ և հաղթանակ տարել 2:1 հաշվով:

Գոլի հեղինակ դարձած ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոր սկզբի ինչպիսի հրաշալի ավարտ»։

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ:

Placeholder
«Նոր սկզբի հրաշալի ավարտ». Մխիթարյան