Բրիտանական համալսարանները պահանջում են վերանայել ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Brexit-ից հետո
Կրթություն, գիտություն
19:34 03/08/2017
Աշխարհ

Բրիտանական համալսարանները պահանջում են վերանայել ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Brexit-ից հետո

Մեծ Բրիտանիայի առաջատար համալսարանները կհրապարակեն երկրի վարչապետ Թերեզա Մեյին ուղղված տասը պահանջներից բաղկացած ցուցակ, որոնք վերաբերում են Եվրամիության քաղաքացիների իրավունքներին՝ Brexit-ի կապակցությամբ:

«Ռիա նովոստի»-ն գրում է՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թերեզա Մեյի կողմից արված առաջարկությունների համաձայն, Brexit-ից հետո ԵՄ-ի բոլոր քաղաքացիները, ներառյալ երեխաները, «պետք է  կեցության դիմում ներկայացնեն»:

«Ռասսել» խմբի 24 բարձրագույն ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Օքսֆորդը և Քեմբրիջը, Մեյին նախազգուշացնում են, որ եթե կառավարության ընթացիկ պլանները չվերանայվեն, դա կարող է վնասել երկրի կրթական հատվածին:

Նաև համալսարանները «ավելի շատ պարզություն» են պահանջում ԵՄ-ի քաղաքացիներին վերաբերող կառավարության պլանների հարցում:

Համալսարանները Մեյից պահանջում են են չեղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի քաղաքացիների՝ երկրում կեցության դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին պլանը, դրա փոխարեն նրանք առաջարկում են երկրում գտնվող ԵՄ-ի քաղաքացիներին տալ Բրիտանիայում ապրելու ավտոմատ իրավունք:
 

Placeholder
Բրիտանական համալսարանները պահանջում են վերանայել ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Brexit-ից հետո