Կոնվերս Բանկը սկսել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Տնտեսություն
17:33 03/08/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը սկսել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը  սկսել է իր թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Բանկից տեղեկացնում են, որ տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»  կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000  դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան  10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 15 պարտատոմս, որը  դրամային արտահայտությամբ կազմում է 1.500.000 դրամ:

«Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ տեղաբաշխումն է. առաջինն իրականացվել էր ԱՄՆ դոլարով:  Բանկը, հավատարիմ մնալով իր հաճախորդներին բանկային պրոդուկտների առավել լայն տեսականի մատուցելու քաղաքականությանն, այս անգամ առաջարկում է դրամային պարտատոմսեր, որոնք գրավիչ են ֆինանսական շուկայում դրանց նկատմամբ աճող հետաքրքրությամբ», -ասել էԿոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս>> ընկերությունը, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթները:

Աղբյուրը նշում է, որ  Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) , որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):

Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

Հուլիսի 1-и դրությամբ, Բանկի ակտիվները   217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է:
 

Placeholder