Վարչապետի խոսնակը՝  Կարապետյանի հանգստի պլանների մասին. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:35 04/08/2017
Հայաստան

Վարչապետի խոսնակը՝ Կարապետյանի հանգստի պլանների մասին. «Իրավունք»

ՀՀ  վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որտեղ է հանգստանալու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է,  թե՝ այս պահին օրակարգում նման հարց չկա. Չի բացառվում՝ Կարեն Կարապետյանն այս տարի հանգստի չմեկնի։

«Իրավունք»-ի տեղեկություններով՝  նախարարների արձակուրդ գնալը այս կառավարությունում խստացված է։ «Նախ՝ հանգստ են գնում , եթե ոլորտին առնչվող հրատապ հարց ու նախագիծ չկա։  Երկրորդը՝ ամենաշատը տաս օր պետք է տևի հանգիստը»,-նշել է թերթի աղբյուրը։

Թերթը գրել է, թե պատճառը արտակարգ ռեժիմն է, որով արդեն մի քանի ամիս է, աշխատում է  գործադիր մարմինը:

Placeholder
Վարչապետի խոսնակը՝ Կարապետյանի հանգստի պլանների մասին. «Իրավունք»