Սահմանամերձ համայնքների կրթության մասով աջակցությունն ավելացել է. Ա.Արշակյան
Կրթություն, գիտություն
13:36 04/08/2017
Հայաստան

Սահմանամերձ համայնքների կրթության մասով աջակցությունն ավելացել է. Ա.Արշակյան

«Սահմանամերձ համայնքների կրթության մասով տրվող աջակցությունն այս տարի ավելացել է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: 

Նա հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է այն համայնքներին, որոնք կառավարության որոշման համաձայն պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: Ա. Արշակյանի խոսքով, այդ համայնքների հանրակրթական դպրոցների 4-12-րդ դասարանի աշակերտները այս տարվանից դասագրքերը կստանան ամբողջովին անվճար:

Նշենք, որ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտները գրքերը ստանում են անվճար:

Placeholder
Սահմանամերձ համայնքների կրթության մասով աջակցությունն ավելացել է. Ա.Արշակյան