Լևոն Ջուլֆալակյան. Բելառուսում անցկացրած հավաքը շատ արդյունավետ էր
Սպորտ
14:37 04/08/2017
Հայաստան

Լևոն Ջուլֆալակյան. Բելառուսում անցկացրած հավաքը շատ արդյունավետ էր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: Հայ ըմբիշները շարունակում են պատրաստվել օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:Այս մասին կարդում ենք ՀԱՕԿ-ում։

«Մարզվում էինք Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ համատեղ: Հավաքը բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել: Հուսով եմ, որ այն նպատակին կծառայի»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Թիմն այժմ նախապատրաստական վերջին փուլում է գտնվում: Մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը հունահռոմեական ըմբիշները օգոստոսի 7-19-ը եւս մեկ հավաք կանցկացնեն Օլիմպավանում:

«Ինձ գոհացնում է մեր կատարած աշխատանքը, մնում է եզրափակիչ հավաքը ճիշտ անցկացնենք եւ լավ մարզավիճակով մեկնենք աշխարհի առաջնություն:

Մասնակից չենք նախատեսում միայն գերծանր քաշային կարգում: Մնացած բոլոր քաշերում ըմբիշներ կունենանք»,- նշեց մարզիչը:

Լեւոն Ջուլֆալակյանը թիմի վերջնական կազմը կհրապարակի օգոստոսի 10-ին:

Placeholder
Լևոն Ջուլֆալակյան. Բելառուսում անցկացրած հավաքը շատ արդյունավետ էր