Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, էր սիրիական Հալեպի Հին քաղաքը, որը ավերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչան խմբավորման գրոհայինների հետ մարտերում, հնարավոր է վերականգնել:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, կազմակերպության ներկայացուցիչ Մազեն Սամման ասել է, որ գաղափար ունեն վերականգնել Հին քաղաքն հենց այն տեսքով, ինչպիսին եղել է մինչև պատերազմ: Նրա խոսքով, նախորդ վերականգնումից պահպանվել են Հին քաղաքի միջնադարյան մզկիթի, շուկայի, բաղնիքի, միջնաբերդի նախագծերը:
Միաժամանակ նշվում է, որ այդ փաստաթղթերը բավարար չեն ամբողջ շրջանի վերականգնման համար: Որպեսզի Հին քաղաքին վերադարձվի նախկին տեսքը, անհրաժեշտ է «տեղական ջանքերը»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները նախատեսում են արհեստավորների համար բացել դպրոց՝ վերակենդանացնելու նախկին գիտելիքներն ու հմտությունները, որը կնպաստի Հին քաղաքի վերականգնմանը: