Ռոնալդուն կրկին խոսել է Անգլիա վերադառնալու մասին
Աշխարհում
13:55 05/08/2017
Աշխարհ

Ռոնալդուն կրկին խոսել է Անգլիա վերադառնալու մասին

Պորտուգալիայի հավաքականի ավագ, «Ռեալ Մադրիդ» ակումբի ֆուտբոլիստ  Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Անգլիա: Վեստի.ռու-ի  հաղորդմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պորտուգալացուն հրավիրել էին իսպանական  դատարան չվճարված հարկերի  գործով բացատրություն տալու:

«Անգլիայում ես երբեք հարկայինի հետ խնդիր չեմ ունեցել, այդ իսկ պատճառով ցանկանում եմ վերադառնալ այնտեղ: Ես միշտ վճարել եմ հարկերը: Անգլիայում, Իսպանիայում մշտապես վճարել եմ: Ես չեմ կարող որևէ բան թաքցնել: Իմ կողմից դա կլինի ուղղակի հիմարություն»,- ասել է նա:

Ֆուտբոլիստը փոխաբերական իմաստով նշել է, որ նա «բաց գրքի նման է»:

«Google-ում գրեք իմ անունը, և ամեն ինչ կգտնեք իմ մասին, իսկ Forbes  ամսագիրը մշտապես հրապարակում է իմ եկամուտների մասին տեղեկատվություն»,- հավելել է նա:

Իսպանիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել 32-ամյա Ռոնալդուի նկատմամբ 2011-2014 թթ. ընթացքում 14,7 միլիոն  եվրոյի հարկ չվճարելու  մեղադրանքով:
 

Placeholder
Ռոնալդուն կրկին խոսել է Անգլիա վերադառնալու մասին