YouTube-ի նոր ռեկորդակիրը
Մշակույթ
10:11 05/08/2017
Աշխարհ

YouTube-ի նոր ռեկորդակիրը

«Despacito» հայտնի երգի տեսահոլովակը Youtube-ում դիտումների քանակով ռեկորդ է սահմանել՝ հավաքելով գրեթե 3 միլիարդ դիտում: Այն կատարում են Լուիս Ֆոնսին և Daddy Yankee-ը:

Ռիա նովոստին, հղում անելով Billboard-ին գրում է, որ նախկին ռեկորդակիրն է ամերիկացի ռեփեր Wiz Khalifa-ի և երգիչ  Չարլի Փութի «See You Again» երգի տեսահոլովակը: Մինչև այդ  հինգ տարի ռեկորդակիրն էր հարավկորեացի կատարող PSY –ի Gangnam Style- տեսահոլովակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Despacito»-ը հնչել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրապարակային միջոցառմանը՝ փոխված բառերով, որով կոչ էր արվում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: Պուերտոռիկոացի երգիչ Լուսի Ֆոնսին  բողոքել էր, որ Վենեսուելայի նախագահն իր երգն օգտագործել է քաղաքական նպատակներով: Նա հայտարարել էր, որ «թույլ չի տվել օգտագործել երգը կամ փոխել բառերը քաղաքական նպատակներով»:

Placeholder
YouTube-ի նոր ռեկորդակիրը