ԱԱ. Այսօր Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից
Սպորտ
18:18 05/08/2017
Հայաստան

ԱԱ. Այսօր Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներին էլ չի հաջողվել պայքարել մեդալի համար:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) առաջին գոտեմարտում` 1/8 եզրափակչում, պարտվեց ղազախ Ալպամիս Դաստանբեկին, Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում համառ և հավասար պայքարում զիջել է Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին:

Արման Բաղդասարյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել է բելառուս Եվգենի Յուրովին, սակայն 1/8 եզրափակչում զիջել Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Շորբի Նեյազիին:

Հայ ըմբիշներին հաղթողները հետագայում չեն հասել եզրափակիչ  և Հայաստանի հավաքականի ըմբիշները սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն չեն ստացել:

Placeholder
ԱԱ. Այսօր Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից