«Սինքֆիլդի գավաթ»-ի 3-րդ տուրն՝ առանց հաղթանակների
Սպորտ
10:53 05/08/2017
Հայաստան

«Սինքֆիլդի գավաթ»-ի 3-րդ տուրն՝ առանց հաղթանակների

Երեկ «Սինքֆիլդի գավաթ»-ում տեղի է ունեցել 3-րդ տուրի հանդիպումները։ Բոլոր զույգերը՝ Կարուանա-Նեպոմնյաշչի, Կարյակին-Արոնյան, Անանդ-Կարլսեն, Վաշիե-Լագրավ-Սվիդլեր և Սո-Նակամուրա, խաղացել են ոչ ոքի։

chess.am-ի հաղորդմամբ, 3 տուրից հետո «Սինգֆիլդի գավաթ»-ում Կարլսենը, Կարուանան և Վաշիե-Լագրավը 2 միավորով կիսում են 1-3-րդ տեղերը։ Լևոն Արոնյանը 1․5 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը։

Այսօր տեղի են ունենալու 4-րդ տուրի խաղերը։ Զույգերն այսպիսին են՝
Նեպոմնյաշչի-Նակամուրա
Սվիդլեր-Սո
Կարլսեն-Վաշիե-Լագրավ
Արոնյան-Անանդ
Կարուանա-Կարյակին 

Placeholder
«Սինքֆիլդի գավաթ»-ի 3-րդ տուրն՝ առանց հաղթանակների