Սինքֆիլդի գավաթի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը կես միավոր է վաստակել
Սպորտ
09:36 07/08/2017
Հայաստան

Սինքֆիլդի գավաթի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը կես միավոր է վաստակել

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել՝ միավոր կիսելով Վիշվանաթան Անանդի հետ: Հայ գրոսմայստերը չորս տուրից հետո ունի երկու միավոր և բաժանում է 3-7-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը երեք միավորով միանձնյա գլխավորում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Լևոն Արոնյանը հաջորդ տուրում կմրցի առաջատար Վաշյե-Լագրավի հետ:

Placeholder
Սինքֆիլդի գավաթի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը կես միավոր է վաստակել