Ծնունդից երեք ամիս անց վիրահատությունի մահացել է հնգյակի չորրորդ երեխան
Առողջություն
18:35 07/08/2017
Հայաստան

Ծնունդից երեք ամիս անց վիրահատությունի մահացել է հնգյակի չորրորդ երեխան

«Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան՝ Աննան,  ևս մահացել է», - այս մասին Panorama.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօերն Նիկոլայ Դալլաքյանը։

«Երխան ուներ ծանր սեպսիս, աղիների խոցային նեկրոտիկ էնտերոկոլիպս, սրանք 1 կգ 200 գրամանոց երեխայի կյանքի հետ անհամատեղելի իրավճակներ են։ Երեխան մահացել է հուլիսի 25-ին՝ վիրահատությունից մի քանի օր անց»,- ասաց Դալլաքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին  Երևանում լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել էին Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:  

Հնգյակի ծնունդը ուրախության լուր էր, որ քննարկվում էր սոցցանցերով...:  Նշենք, որ վաղահասների մահվան կամ վարակումների դեպքերը հաստատում են, որ նրանց պահման հարցում առողջապահությունը խնդիրներ ունի:

Placeholder
Ծնունդից երեք ամիս անց վիրահատությունի մահացել է հնգյակի չորրորդ երեխան