Սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանցիների դասագրքերը տրամադրվելու են անվճար
Կրթություն, գիտություն
11:33 07/08/2017
Հայաստան

Սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանցիների դասագրքերը տրամադրվելու են անվճար

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` 2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի,  Վայոց ձորի, Արարատի  մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի  Երասխի,Պարույր Սևակի,Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի  Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի  մարզի Խաչիկի, Խնձորուտի,  Նոր Ազնաբերդի, Բարձրունիի  միջնակարգ և  Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի  միջնակարգ և հիմնական, Բերքաբերի Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2,  Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական և  ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ ԿԳ նախարարի 2017թ հուլիսի 27-ի 834-Ա/2 հրամանով հաստատվել է 2017-18 ուստարվա դասագրքերի ներդրումային գումարների չափը և տարրաական դասարանների բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար:
 

 

Placeholder