Մխիթարյանը թիմի կազմում մեկնել է Մակեդոնիա՝ «Ռեալ Մադրիդ»-ի հետ հանդիպման
Աշխարհում
16:47 07/08/2017
Հայաստան

Մխիթարյանը թիմի կազմում մեկնել է Մակեդոնիա՝ «Ռեալ Մադրիդ»-ի հետ հանդիպման

«Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբի անդամներն այսօր առավոտյան մեկնել են Մակեդոնիա: Այստեղ նրան ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթի խաղարկության շրջանակում կհանդիպեն «Ռեալ Մադրիդ»-ի դեմ: Մոուրինյոյի տղաներն ըննդեմ Զիդանի տղաների հանդիպումը կանցկացվի «Ֆիլիպ Երկրորդ» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ սուպեր գավաթի խաղարկությանը մասնակցում են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթող թիմերը:

Անգլիական ակումբի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Մակեդոնիա է մեկնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հենց նրա լուսանկարով էլ ակումբի էջում հրապարակվել է Մակեդոնիա մեկնելու լուրը:

Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Մոուրինյոն հայտարարել է, որ կան թեթև վնասվածք ունեցողներ, սակայն  թիմը պատրաստ է խաղին:



Placeholder
Մխիթարյանը թիմի կազմում մեկնել է Մակեդոնիա՝ «Ռեալ Մադրիդ»-ի հետ հանդիպման