Վարչապետ. Թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն
Քաղաքական
14:24 07/08/2017
Հայաստան

Վարչապետ. Թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն

Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդիի հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է  Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն:

Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետև դրանց հիման վրա շարժվել առաջ:

 

Placeholder
Վարչապետ. Թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն