«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:30 08/08/2017
Հայաստան

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ»-ը գրում է, թե՝ կադրային փոփոխություններ են սպասվում ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցանկանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին և փոխարենը նշանակել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը:

Ու սա այն դեպքում, երբ ժամանակին Զաքարյանը հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ ժամանակին մամուլը գրել էր, որ Զաքարյանը 2010թ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկին քրեակատարողական հիմնարկից «հանել է դուրս»: Դրանից հետո նշանակվել էր ծառայողական քննություն, սկսել էին ստուգվել ՔԿՀ-ից ազատ արձակված դատապարտյալների գործերը, իսկ Զաքարյանը հրաժեշտ էր տվել իր պաշտոնին, և պատմությունը համարել էին փակված: Ու հիմա նույն այդ Զաքարյանը ցանկանում է վերադառնալ համակարգ:

Placeholder
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»