Գյուղնախարար. Թուրքական լոլիկը հայաստանյան շուկայում մրցունակ չէ
Տնտեսություն
17:46 08/08/2017
Հայաստան

Գյուղնախարար. Թուրքական լոլիկը հայաստանյան շուկայում մրցունակ չէ

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը համոզված է՝ թուրքական լոլիկը հայաստանյան շուկայում մրցունակ չէ:

«Եթե մրցունակ լիներ, օրինական ճանապրհով կներկվեր»,- «Ազատություն» ռկ-ի եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին՝ ասաց նախարարը, ավելացնելով, որ թուրքական լոլիկ Հայաստան բերվում է փոքր խմբաքանակներով:

Նրա խոսքով, Հայասատանում աճեցված լոլիկն առավել լավ որակներ ունի, շատ ավելի մրցունակ կլինի, եթե օրինակ,  ոռոգումը ճիշտ ժամանակին արվի:

Իգնատի Առաքելյանը համոզված է՝ ինտենսիվ այգիների հիմնումը թույլ կտա, որ այլ երկրներից մրգի ներկրում ևս չլինի:

«Ներմուծվող խնձորն ավելի բարձրարժեք է: Ինտենսիվ այգիներով մենք էլ հնարավորություն կունենանք ստանալ նման խնձորներ, որոնք համոզված եմ, որ ավելի մատչելի կլինեն:  Անհրաժեշտ չի լինի, որևէ միրգ կամ բանջարեղեն ներկրել, իհարկե, սեզոնից կախված»,-ասաց նա:

Placeholder
Գյուղնախարար. Թուրքական լոլիկը հայաստանյան շուկայում մրցունակ չէ