Թուրքիայի ռազմավարական դերը և նշանակությունը թուլացել են. Ռուբեն Սաֆրաստյան
Քաղաքական
11:47 08/08/2017
Տարածաշրջան

Թուրքիայի ռազմավարական դերը և նշանակությունը թուլացել են. Ռուբեն Սաֆրաստյան

Համաշխարյաին քաղաքական դրությունը բավական սրվել է՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի լարվածության աճի հետ: Սա վտանգավոր է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Մյուս կարևոր երևույթը Թուրքիայի ռազմավարական դերի և նշանակության թուլացումն է: Սա պայմանավորված է ռազմավարական նշանակության այն սխալներով, որ թույլ տվեց Էրդողանը: Մասնավորապես, Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Գերմանիայի հետ: Արդյունքում ներկայումս կտրուկ նվազել են գերմանական ներդրումները, ինչպես նաև գերմանացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա:

Թուրքիային թուլացնում է  նաև նրա ոչ հաշվենկատ քաղաքականությունը Սիրիայում: Արկածախնդրությունը բերում է իր անցանկալի արդյունքները: Ասադի իշխանությունը գնալով ուժեղանում է, գնալով ուժեղանում և լեգիտիմ է դառնում նաև քրդական ուժը Սիրիայում»,- ասաց թուրքագետը:

Placeholder
Թուրքիայի ռազմավարական դերը և նշանակությունը թուլացել են. Ռուբեն Սաֆրաստյան