Տատամի  վրա այսօր ձյուդոիստ Յուրի Իսրայելյանն է
Սպորտ
12:45 09/08/2017
Հայաստան

Տատամի վրա այսօր ձյուդոիստ Յուրի Իսրայելյանն է

Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում այսօր մեկնարկում է ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:

ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, մեր պատանիները մրցավայր մեկնել են ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ: Մարզիչը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոիստի՝  Յուրի Իսրայելյանին (50 կգ քաշային կարգ), Արտյոմ Ղալաչյանին, Տիգրան Յաղուբյանին (երկուսն էլ՝ 60 կգ) եւ Մամիկոն Ավետիսյանին (81 կգ):

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը  հայտնել է, որ պատանիների աշխարհի առաջնությանը հանդես գալու համար ընտրել են լավագույններին:

«Մենք հաշվի ենք առել տղաների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, միջազգային մրցաշարերին, եւ, թե ինչ աշխատանք են նրանք կատարել հավաքների ընթացքում: Կարծում եմ՝ գոնե մեկ մեդալ կունենանք»,- նշել է  Դավիթ Խիթարյանը:

Հայ ձյուդոիստներից այսօր տատամի կմտնի Յուրի Իսրայելյանը: Նրա առաջին մրցակիցը Մոնղոլիայի ներկայացուցիչն է:

Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 12-ը: 

Placeholder
Տատամի վրա այսօր ձյուդոիստ Յուրի Իսրայելյանն է