Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին
Սպորտ
10:26 09/08/2017
Հայաստան

Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ Լևոն Արոնյանը հանգստյան օրից հետո վերականգնել է ուժերն ու 6-րդ տուրում հաղթել Ուեսլի Սոյին: Հայ գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 4 միավոր ունի:

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Հիկարու Նակամուրան է:

Placeholder
Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին