Թուրքիայի իշխանությունները առգրավել են Սևան Նիշանյանի դրամական միջոցները
Իրավունք
11:57 09/08/2017
Տարածաշրջան

Թուրքիայի իշխանությունները առգրավել են Սևան Նիշանյանի դրամական միջոցները

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները առգրավել են բանկում ի պահ տրված ֆինանսական միջոցները: 

«Բանկում մեջ սև օրվա համար 12 հազար թուրքական լիրա ունեի: Թուրքիայի Հանրապետությունը դա էլ առգրավվեց: Սա պետություն չէ, այլ գանգստերական ավազակախումբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիշանյանը:




Ավելի վաղ էլ Թուրքիայում որոշում էր կայացվել քանդել Նիշանյանին պատկանող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը:

Հիշեցնենք, որ  Սևան Նիշանյանը «Նիշանյան տներ» հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ. հոկտեմբեր ամսից գտնվում էր բանտում:

Սակայն Նիշանյանը, ով պատիժը կրում էր բաց ռեժիմի բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն ուներ։ Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:

Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:

Placeholder
Թուրքիայի իշխանությունները առգրավել են Սևան Նիշանյանի դրամական միջոցները