Մարզպետի սպանված խորհրդականի կնոջ հորաքույրը՝ միջադեպի մասին. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:34 10/08/2017
Հայաստան

Մարզպետի սպանված խորհրդականի կնոջ հորաքույրը՝ միջադեպի մասին. «Առավոտ»

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախօրեին հարցաքննվել է սպանության մեջ մեղադրվող կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի հորաքույրը՝ Լիդա Մկրտչյանը:

Կինը «Առավոտ»-ի հետ զրույցում պատմել է, որ Ռուզաննա Մկրտչյանը փորձել է ամուսնալուծվել Մանուկ Սիմոնյանից, բայց. «հետո նա եկել է, խաբել է, համոզել է, տարել է: Ես չեմ կարող ասել՝ ինչից էին ամեն օր վիճում: Նա շիզոֆրենիկ է եղել, առանց  պատճառի էլ էր վիճում: Մեր աղջիկը ամեն ինչ թաքցրել է մեզնից՝ ասելով, թե հայրիկի անունը չխայտառակվի, հիմա հայրիկի անունն ավելի չխայտառակվե՞ց»:

Ռուզաննայի առողջական խնդիրներին անդրադառնալով՝ տիկին Լիդան թերթի հետ զրույցում ասել է, որ նա շաքարախտով է հիվանդ, ոտքերի տրոմբ ունի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Մարզպետի սպանված խորհրդականի կնոջ հորաքույրը՝ միջադեպի մասին. «Առավոտ»