Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Առաջնային հետազոտությունը ցույց է տվել, որ դա դաբաղ չէ: Անկում չկա»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով Լոռու մարզի գյուղերում անասուների շրջանում տարածված հիվանդության մասին հրապարակումներին:
Նա նշեց, որ նախարարության ու սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն այս պահին աշխատում են գյուղերում, նմուշառում են իրականացնում, հետազոտության վերջնական պատասխաններ այս պահին չկան:
Նախարարն ընդգծեց, կան հիվանդության նշաններ, սակայն հաստատված չէ կենդանիները դաբաղով են հիվանդ, թե՞ մեկ այլ հիվանդությամբ: Հստակ պատասխաններ ունենալու համար սպասում ենք հետազոտությունների արդյունքներին:
«Կարանտին հայտարարված չէ, դրա անհրաժեշտությունը չկա: Համաճարակային իրավիճակ չկա: Գյուղապետերը ենթադրել են, որ այդ հիվանդությունն է: Ուսումնասիրում ենք, պատասխանները կլինի, կասենք»,-ասաց նա:
Իգնատի Առաքելյանն ասաց, որ այդ տարածքում անասունների պատվաստում արվել է: