Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը
Սպորտ
17:00 10/08/2017
Հայաստան

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է  աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:

ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ,  տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային:

Թիմում ընդգրկվել են՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:

Placeholder
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը