Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը
Սպորտ
15:12 10/08/2017
Հայաստան

Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է  աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն՝ Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ),  և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:
 

Placeholder
Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը