Թուրքիայի հյուրանոցներից մեկում  65 զբոսաշրջիկ է թունավորվել
Առողջություն
09:44 10/08/2017
Տարածաշրջան

Թուրքիայի հյուրանոցներից մեկում 65 զբոսաշրջիկ է թունավորվել

Թուրքական Բոդրում շրջանում թունավորումով 65 զբոսաշրջիկ է հոսպիտալացվել: «Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ Hurriyet-ը գրում է, որ բոլորի մոտ արձանագրվել է թունավորման ավանդական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ: Ներկա պահին զբոսաշրջիկների կյանքին ոչինչ չի սպառնում:

Թունավորման պատճառերը դեռևս հայտնի չեն: Միլաս քաղաքի իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ համապատասխան ստուգումներ են սկսել գյուղատնտեսության, անասնաբուծության և հանրային առողջության ստորաբաժանումների փորձագետները:

Տուժածների ազգային պատկանելության մասին դեռևս տեղեկություններ չկան:

Placeholder
Թուրքիայի հյուրանոցներից մեկում 65 զբոսաշրջիկ է թունավորվել