Կրթության պետական տեսչության պետը, հնարավոր է, պաշտոնանկ արվի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:53 11/08/2017
Հայաստան

Կրթության պետական տեսչության պետը, հնարավոր է, պաշտոնանկ արվի. «Ժողովուրդ»

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նախարար Լևոն Մկրտչյանի կողմից թիրախավորվել է:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախարարը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն է,  որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել:

Թերթի հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տա,  տեսչության պետ Արամ Կարապետյանը պատասխանել է. «Չար լեզուներն են: Մենք նախարարի հետ նման խոսակցություններ չենք ունեցել: Նման հարց չկա օրակարգում: Հակառակը, մենք վարչապետի կողմից մի շարք հանձնարարականներ ենք ստացել»:

 

 

 

 

 

Placeholder
Կրթության պետական տեսչության պետը, հնարավոր է, պաշտոնանկ արվի. «Ժողովուրդ»