Սեյրան Օհանյանը կրկին մեկուսացել է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին լուրջ չեն ընդունում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:30 11/08/2017
Հայաստան

Սեյրան Օհանյանը կրկին մեկուսացել է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին լուրջ չեն ընդունում. «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ԱԺ ընտրություններում գլխավորում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքը, այժմ փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից: Նա չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մասնակցելուց: Բանն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Ս. Օհանյանը որոշ ժամանակ կրկին մեկուսացավ, ապա մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության համագումարին և հիմա կրկին «անհետացել է»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին նա կրկին մեկուսացած է. կապ չի պահպանում ոչ միայն դաշինքի անդամների, այլև նույնիսկ իր ազատամարտիկ ընկերներից շատերի հետ:

Փոխարենը այս օրերին ակտիվացել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փորձելով հանդիպել այլ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն նրան շատերը վաղուց լուրջ չեն ընդունում և խուսափում են Հովհաննիսյանի հետ համագործակցելուց:

Placeholder
Սեյրան Օհանյանը կրկին մեկուսացել է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին լուրջ չեն ընդունում. «Ժողովուրդ»