Մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները նրանց հետ չեն քննարկել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:39 11/08/2017
Հայաստան

Մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները նրանց հետ չեն քննարկել. «Ժողովուրդ»

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը վերջերս մշակել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ մարզպետներին գնահատելու են այնպիսի չափորոշիչներով, որոնց ապահովումն ավելի շատ կամ կառավարության, կամ համայնքապետարանների գործառույթների շրջանակներում է, և մարզպետը՝ որպես առանձին պաշտոնյա, չի կարող այդ հարցում էական ազդեցություն ունենալ:

Օրինակ՝ ՀՆԱ աճի ապահովումը, ներդրումների ներգրավումը, համայնքների բյուջեների հավաքագրման մակարդակը, աղբահանությունը և այլն: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էլ մարզպետներից մի քանիսը խոստովանել են, որ այդ չափորոշիչները ներկայացնելիս իրենց հետ նախնական քննարկումներ չեն եղել.  «Որպես այդպիսին ընդհանուր քննարկում չի եղել, եղել է գրավոր առաջարկ, որ եթե ունենք առաջարկություններ, մեր առաջարկությունները ներկայացնենք»,-ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ևս նշել է. «Որպես այդպիսին քննարկում չի եղել: Կոնկրետ ես որևէ քննարկման չեմ մասնակցել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչները նրանց հետ չեն քննարկել. «Ժողովուրդ»