Խնձոր՝ աշակերտներին
Կրթություն, գիտություն
19:35 11/08/2017
Տարածաշրջան

Խնձոր՝ աշակերտներին

Վրաստանի կրթության նախարարությունը դպրոցներում սկսում է խնձորների բաշխման արշավ։ «Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան հայտարարել է, որ արշավը կսկսվի աշնանը, Թբիլիսիի բոլոր այն դպրոցներում, որտեղ ավելի քան հազար աշակերտ կա։

Արշավի շրջանակներում խնձոր կբաժանվի շաբաթը մեկ անգամ:

«Սա բարդ և թանկ նախագիծ է։ Մյուս կողմից էլ՝ դժվարը և թանկը մեզ համար խոչընդոտ չէ։ Նախագծի նպատակն է, որ երեխաները դասամիջոցներին խնձոր ուտեն։ Ամբողջ Թբիլիսիում այդ աշակերտների թիվը մոտ 40-60 հազար է։ Մենք նաև պատրաստվում ենք արշավ սկսել, որպեսզի ծնողները երեխաների հետ խնձոր ուղարկեն դպրոց»,- հայտարարել է Ջեջելավան։
 

Placeholder