ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
Տնտեսություն
13:51 11/08/2017
Հայաստան

ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի  շրջանակում ս.թ. օգոստոսի 11-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 46 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ,  սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Placeholder
ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա