Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման  աճ
Իրավունք
19:28 14/08/2017
ԼՂՀ

Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման աճ

ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 և անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ:

ԱՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 76 առևտրային և 12 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձինք և պետական հաշվառման ենթարկվել 536 անհատ ձեռնարկատերեր: Հիմնականում ավելացել է առևտրային տիպի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցումների և հաշվառումների թիվը:

Արձանագրված աճին նպաստել են իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մեկ պատուհանի սկզբունքով Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգի և հայտերի գրանցման  հեշտացված ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև Արցախում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:
 

Placeholder
Արցախում արձանագրվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման աճ