Լեոնարդո Դի Կապրիոն կմարմնավորի դա Վինչիին
Մշակույթ
10:03 14/08/2017
Աշխարհ

Լեոնարդո Դի Կապրիոն կմարմնավորի դա Վինչիին

Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կմարմնավորի Վերածննդի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ, իտալացի նկարիչ, քանդակագործ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիին՝ նրա մասին պատմող ֆիլմում:

Life.ru-ն գրում է, որ Դի Կապրիոն նաև այս պատմական կինոժապավենի պրոդյուսերն է: Հայտնի է դարձել նաև, որ ֆիլմի սյուժեն հիմնված է ամերիկացի լրագրող Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա:

Ֆիլմը կէկրանավորի Paramount Pictures կինոընկերությունը:

Placeholder
Լեոնարդո Դի Կապրիոն կմարմնավորի դա Վինչիին